Բայդենի վարչակազմը Սենատում Իրանի վերաբերյալ ելույթ կունենա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները երեքշաբթի սենատորների համար Իրանի վերաբերյալ ճեպազրույց կանցկացնեն, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Կոնգրեսի աշխատակազմին և մի շարք պաշտոնյաների։
Նրանց տվյալներով՝ ճեպազրույցը տեղի կունենա Կապիտոլիումի բլրի վրա մայիսի 16-ին՝ ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին):
Հրատարակությունը նշում է, որ Սենատում ելույթ կունենան պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը, պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, Ազգային հետախուզության փոխտնօրեն Մորգան Մյուրը, ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը և ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի ռազմավարության, քաղաքականության և պլանների պետ, փոխծովակալ Սթիվեն Քյոլերը։ Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի փոխարեն ճեպազրույցին կմասնակցի նրա տեղակալ Աբրամ Փեյլին։
Շերմանը սենատորներին կտեղեկացնի Իրանի գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
Մյուս թեմաները, որոնք հավանաբար կբարձրացվեն ճեպազրույցի ընթացքում, Իրանի ընդհանուր սպառնալիքներն են ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային գործընկերներին, մասնավորապես՝ Իսրայելին, ինչպես նաև Թեհրանի աջակցությունն ահաբեկչությանը:
Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը, ով մի քանի ամիս առաջ խնդրել էր Իրանի վերաբերյալ ճեպազրույց անցկացնել, պնդում էր, որ Իրանի կողմից սպառնալիքն ուժեղացել է նախագահ Ջո Բայդենի օրոք:
Սենատի հանրապետականների օգնականն ասել է, որ ճեպազրույցը «ուշացած է»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
1991-ին Արցախի ժողովուրդն ստեղծել է իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը․ Արցախի ԱԳՆ-ն՝ Միշելին
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հ...
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...