Հասարակություն
Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 9 բուժառու
Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Նմանատիպ հոդվածներ
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է. փաստաբան
Ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է իր համար կոշիկ գնել. ԶԼՄ
«Կարմիր խաչը» կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուների տեղափոխումը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0