Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է. փաստաբան
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Առեսերսում քննչական գործողությունը ավարտվեց։ Առերեսման ընթացակարգի մասով բացասական որևէ նկատառում չունենք, ըստ կարգի հասկացվեց։ 23։00-ին ունենք դատական նիստ մեր ներկայացրած ձերբակալման դեմ բողոքի քննությունն է Շենգավիթի դատարանում»,- ասել է նա։
Նա նշել է, որ ավելի ուշ խորհրդակցելուց հետո մամուլին մանրամասներ կհայտնեն։ Իր խոսքով՝ «բավականին ծավալուն» առերեսում է եղել։
Հարցին, թե Աշոտ Փաշինյանը առերեսման ժամանակ արդյոք պնդել է իր ցուցմունքը, փաստաբանը նշել է․ «Շատ նոր բաներ չենք լսել»։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխա...
Ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է իր համար կոշիկ գնել. ԶԼՄ
Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բ...
Արցախի նախագահականում ևս 8 անձ հեռացվել է պաշտոնից
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր կողմից նշված 3 պաշտ...
Կարմիր խաչի միջնորդությամբ վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։ A...