Գերմանիայի հյուպատոսարանն իր քաղաքացիներին հորդորել է չշրջել Ստամբուլում
Մինչ մայիսի 14-ին Թուրքիայի Հանրապետությունում ընթանում են 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունները, թուրքական աղբյուրները սկանդալային են համարել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարությունը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Գերմանիայի քաղաքացիներին որպես զգուշացում տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Դիտարկելով ընտրությունների արդյունքների անորոշությունն ու հնարավոր արձագանքը թեկնածուների գրանցած արդյունքներին, չի կարելի անտեսել այն, որ ընտրատեղամասերի փակվելուն հաջորդող ժամերին կարող են լինել անկարգություններ: Հորդորում ենք երեկոյան չշրջել քաղաքում»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի առավոտյան ժամերին արդեն սոցցանցերում տեղ էին գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում էր ծեծկռտուք։
Խոշոր ծեծկռտուք էր տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում, իսկ փայտերով և քարերով կռիվ՝ Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոն...
Պահանջում ենք Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում․ հայտարարություն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի մասնակիցների անունից հայտարարություն ընթերցվեց. «Խիստ մտահոգված լինելով Արցախո...
Բաքվից քննադատել են Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին
Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտ...
ԱՄՆ-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, վերջին բանակցությունների մասին
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպ...