Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, մինչև մայիսի 15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է օդերևութաբանների կանխատեսման մեջ։
Քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
[c1a74c22517dd8b843b0752593e4a616.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ իրավիճակն ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-...
Ձյան ծածկի բարձրությունն առանձին բնակավայրերում կազմել է 15-20 սմ
Ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի...
Առաջիկա օրերի եղանակը
Մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տղամարդն արմատախիլ է արել 2 հատ բարձրարժեք կաղնու ծառ». օգտատեր
Այսօր ժամը 14:30-ի սահմաններում տեսանյութում պարզ երևացող անձը արմատախիլ է արել Բաղրամյան պողոտայում Երևանի քաղաքա...