ԱՄՆ Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զորքերը հայելային հետ քաշել սահմանից
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։
«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրների առաջնորդներին, որ երբ նրանք հավաքվեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը։
Ըստ նրա` զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք «կարևոր, դրական քայլ» է անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։
«Մենք հավատում ենք, որ շարունակում է գոյություն ունենալ ամուր առաջընթացի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրին խաղաղ լուծում կա։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով»,–նշել է Պատելը։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...