ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի. Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ «Նեմեսիսի» հուշարձանը կապամոնտաժվի։ Այս մասին Ավինյանն ասել է News.am-ի հետ զրույցում։
Ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը։
Ավինյանի խոսքով` ոչ կառավարությունը, ոչ էլ ԱԳՆ-ն կապ չունեն հուշարձանի տեղադրման գործընթացի հետ։ Ըստ նրա` նման հարցերն ամեն դեպքում պետք է նաև քննարկման ներկայացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում․ Քյարամյան
Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում. Ժամանակը կգա, կերեւա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակի շքերթից հետո Փաշինյանն ու Պուտինը կարճ զրույց ունեցան
Տեսախցիկները ֆիքսել են, որ Մոսկվայում Մայիսի 9-ի հաղթանակի շքերթից հետո կարճ զրույց ունեցան։ Հիշեցնենք՝1945 թվականին ճիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կրեմլ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Կրեմլ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինը դիմում է Պուտինին, Շոյգույին և Ռուսաստանի բնակիչներին
Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է ձայնագրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը, նախագահին և հա...