Սիմոնյանն Անկարայում քննարկել է Թուրքիայի ԱԳՆ «հարձակումը» Հայոց ցեղասպանության տարելիցին. ԶԼՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում որոշել էր դատապարտել «հայկական ահաբեկչությունը»: Sputnik Արմենիան ԱԳՆ-ին խնդրել է մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը։
«Հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից, ինչպես նաև քննարկվել է ԱԺ նախագահի Անկարա այցի շրջանակներում»,-հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։
Թե ինչ ձևաչափով է դա տեղի ունեցել, գերատեսչությունից չեն հայտնում։ Սակայն ՍԾՏՀ նիստում Սիմոնյանն իր ելույթում այդ թեմային չի անդրադարձել՝ դատելով խորհրդարանի մամուլի ծառայության տարածած տեսագրությունից։ Այն չի եղել նաև ՀՀ ԱԺ խոսնակի և թուրք գործընկերոջ հանդիպման մասին խորհրդարանի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի սկզբին մեկնել էր Անկարա՝ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների նիստին մասնակցելու: Այցի շրջանակներում Սիմոնյանը հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...