Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին` Պուտինի հետ շփումներ այս պահին չեն նախատեսվում. Պեսկով
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ Կրեմլի խոսնակի` Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ:
«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-նշել է Պեսկովը:
Նա տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված՝ ՀՀ վարչապետի այցի ընթացքում: Պեկովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ֆոնին Պուտինի հետ շփումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...