Գնում ենք Սոթք` իրավիճակին ծանոթանալու. «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ադրբեջանական կրակոցների հետեւանքով առաջացած իրավիճակին ծանոթանալու համար գնում են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Գնում ենք, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին, նաև մեր աչքերով տեսնենք` ինչ է կատարվում, զրուցենք մեր քաղաքացիների հետ և հասկանանք, թե նրանք այս պահին ինչ կարիքներ ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ են գնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանը, Ասպրամ Կլպեյանը, Արման Ղազարյանը, Գառնիկ Դանիելյանը և Արգիշտի Գևորգյանը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից վիրավորում է ստացել 4 զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ հոդվածներ
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:«Արմենպրես»-ի հաղորդմա...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...