Ավինյանը լրագրողից ու «168. am»- ից 9 մլն դրամի փոխհատուցում և ներողություն խնդրել է պահանջել
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանից և 168. am-ից պահանջել է ներողություն խնդրել, պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և 9 մլն դրամ դրամական փոխատուցում վճարել:
Պատճառը` 168. am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութն է, որի առնչությամբ էլ Տիգրան Ավինյանը դմել է դատարան:
Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 մլն դրամի չափով դնելու` հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր էդուարդ Ամալյանը բավարարել, այլև կայքի հաշիվների վրա նույն չափով` ևս 9 մլն դրամ կալանք դնելու միջոնրդությունը:
«Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել», - գրել է 168. am-ը:
Նշվում է նաև, որ հայցը վարույթ ընդունելուց հետո որևէ անգամ ծանուցում չեն ստացել, այն ստացել են միայն գրառում կատարելուց հետո, այն էլ` ոչ թե դատարանից, այլ ԴԱՀԿ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմ...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...