Ստամբուլում սկսվում են հացահատիկի գործարքի բանակցությունները

Ստամբուլում հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններ են սկսվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը հղումով։ 

Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ 

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով Անկարայում իր աղբյուրին, հայտնել էր, որ մայիսի 18-ից հետո հացահատիկի գործարքը կերկարաձգվի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ցանկությունը։ 

Հաղորդվել է նաև, որ Ստամբուլում բանակցություններում պետք է քննարկվի հացահատիկի միջանցքի անվտանգությունը։ 

Հուլիսի 22-ին Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը Ստամբուլում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայից Սև ծովով գյուղմթերքների արտահանման համար միջանցք ստեղծելու մասին։ Հացահատիկի գործարքի ժամկետը բազմիցս երկարացվել է։ ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած և 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի «փաթեթը» չի գործում, քանի որ անտեսվում են ռուսական կողմի պահանջները։ Մասնավորապես, խոչընդոտներ են պահպանվում ռուսական գյուղմթերքի համաշխարհային շուկաներ արտահանման համար։ 

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը չի տեսնում Արևմուտքի ցանկությունը՝ կատարել հացահատիկի գործարքի պայմանները։