Փաշինյանի ժամացույցը՝ քննարկնան առարկա. հայտարարագրում խախտում կա. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AWI ապրանքանիշի թանկարժեք ժամացույց է կրում, որը, սակայն, չի հայտարարագրել: Այս փաստը հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել»,–գրում է թերթը:
Ըստ թերթի` վարչապետի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է հենց նրա ձեռքի ժամացույցին:
Հանձնաժողովն արդեն սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները հայտարարագրերում առկա անճշտությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար...