Լաչինի միջանցքը պետք է բացվի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
Մայիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
Ա. Գրիգորյանը և Ի. Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ կողմերը շեշտել են, որ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Ավելի վաղ Միացյալ նա...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Ավելի վաղ հայտնե...