ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղ գյուղում չենք կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել. ամեն օր կրակոցներ կան
Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահմանի պաշտպանությունն ու ինժեներական աշխատանքները ես եմ արել, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, քանի մետր են հետ գնացել այդ հատվածում, Մելիքսեթ Պողոսյանն ասել է.
«5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, իրենք մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:
Նա ընդգծել է, որ այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում.
«Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- ասել է Պողոսյանը: