Աջակցությունս մեր խիզախ հոգևորականներին, ովքեր միանում են Եկեղեցու մաքրման և բարենորոգման գործընթացին. ՔՊ պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կաթողիկոսի կարգավիճակը չի կարող համարվել օրինական, եթե այն ձեռք է բերվել եկեղեցական կանոնների խախտմամբ։
«Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանված կարգերի՝ զավակ ունենալու փաստը բացառում է կաթողիկոսական օծման իրավաչափությունը։
Տարիների ընթացքում տվյալ անձի վարքագիծը կրել է հակաեկեղեցական և հակապետական բնույթ՝ ուղեկցվելով լռությամբ այն գործընթացների նկատմամբ, որոնք հանգեցրել են երկրի թալանի, պետական արժեքների խաթարման և մարդկային ողբերգությունների։ Այս պայմաններում նրա կողմից հնչեցվող որևէ հայտարարություն կամ հրահանգ չի կարող ունենալ բարոյական կամ հոգևոր ուժ Եկեղեցու և հավատավոր ժողովրդի համար։
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Աջակցությունս մեր խիզախ հոգևորականներին, ովքեր միանում են Եկեղեցու մաքրման և բարենորոգման գործընթացին»,- գրել է Քլոյանը:
Հիշեցնենք՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի՝ հունվարի 10-ի որոշմամբ, ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...