ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղապահ զորքը այդ հատվածում դուրս է եկել, ադրբեջանցիները եկել մխրճվել են. Մելիքսեթ Պողոսյան
Մայիսի 8-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, քանի մետր են հետ գնացել այդ հատվածում, Մելիքսեթ Պողոսյանը նշել է:
«5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, իրենք մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:
Նա ընդգծել է, որ այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում:
«Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:
Ինչ վերաբերում է աշխարհազորին, նա նշել է.
«Աշխարհազորը Տեղից մինչեւ Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանանք կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել:
Բարձը մենակ քնելու մասին չէ, մտածելու համար է: Ես էլ կարող եմ հանգիստ գալ Երեւանում ապրել, ոչ մի բանի չխառնվեմ, բայց իմ տեսակը չի կարող հանգիստ մնալ»:
Մանրամասները` տեսանյութում: