Մինչև տարեվերջ մենք կխոսենք ուկրաինական հակամարտության բանակցային գործընթացների մասին. Հենրի Քիսինջեր
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կսկսվի մինչև 2023 թվականի ավարտը։ Նրա կարծիքով՝ դրան նպաստում է Չինաստանի նախաձեռնությունը։ Այս մասին նա խոսել է իր 100-ամյակի նախօրեին CBS-ին տված հարցազրույցում։
«Հիմա, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք կխոսենք բանակցային գործընթացների և նույնիսկ իրական բանակցությունների մասին»,- ասել է Քիսինջերը։
Քաղաքական գործիչը պատասխանել է նաև այն հարցին, թե եթե ԱՄՆ նախագահը խնդրեր, արդյոք ինքը կուղևորվեր Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Քաղաքական գործիչն ասել է, որ «հակված կլինի» դրան՝ և կարող է հանդես գալ որպես նախագահի խորհրդական։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...