Իրանից շարունակում են ավելի զուսպ ու հանգիստ արձագանքել Ադրբեջանից հնչող մեղադրանքներին
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանից շարունակում են ավելի զուսպ ու հանգիստ արձագանքել Ադրբեջանից հնչող մեղադրանքներին:
Այսօր ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, նշել է, որ երկու ժողովուրդների կապերն անխախտելի են, ու չպետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք երկու երկրների շահերից չեն բխում:
«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ դիվանագիտությանը: Ամբիոնների հետևից արվող հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը: Մենք շեշտում ենք բարիդրացիականության պահպանման անհրաժեշտությունը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն այն կողմերը, որոնք լարվածություն են ցանկանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններում»,- ասել է խոսնակը:
Նա նաև հաստատել է ադրբեջանցի դիվանագետների արտաքսման լուրը՝ նշելով, որ դա արվել է ի պատասխան իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլի:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...