Եթե մյուս տարբերակները չեն աշխատում, ադրբեջանցիներին պետք է ուժով հետ շպրտել. ԳՇ պետի նախկին տեղակալ
Մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը անդրադարձել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպին:
«Կամայական կարգի հրամանատար՝ սկսած ջոկի հրամանատարից, հասկանում է, որ իր ենթակային խնդիր կարող է առաջադրել այն տրամաբանության մեջ, որն ի զորու լինեն կատարել: Եթե խնդիր առաջադրված է եղել ու ի զորու չեն եղել կատարել, դա խնդիրը առաջադրողի պրոբլեմն է: Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ դեպքում ով էր խնդիր առաջադրողը եւ ինչու չի առաջադրել, որտեղից էր սկսում այդ չառաջադրելու թելը: Ես չգիտեմ՝ խնդիր չի՞ առաջադրվել, թե՞ առաջադրվել է ու չեն կատարել», - ասել է նա:
Ըստ Տիրան Խաչատրյանի՝ լուծման տարբերակներց մեկն էլ ադրբեջանցիներին ուժով շպրտելն է.
«Իհարկե, կան քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է ու երբևէ որևէ մեկն, առավել ևս զինվորական, միանգամից չի գնում այն քայլին, որը կտանի բախման, էլ չեմ ասում՝ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում ու կա խնդիր, որ սա մեր տարածքն է ու մեզ վստահված պատասխանատվության տեղամասը, որի համար ես կյանքով պատասխանատվությում եմ կրում, պետք գնալ դրան»,- նշել է Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...