Եթե ինչ–որ մարդիկ գումար են բաժանել, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդում է` եթե ընտրակաշառք բաժանելու գործով մեղավոր լիներ, կընդուներ մեղքը։ ԲՀԿ առաջնորդն այս մասին լրագրողների հետ խոսեց Հակակոռուպցիոն դատարանի մոտ։
«Եթե ես մեղավոր լինեի, վաղեմության ժամկետը վաղուց անցել է, կհամաձայնեի, վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով գործը կկարճվեր»,– լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԲՀԿ առաջնորդը։
Ըստ Ծառուկյանի` եթե ինչ–որ գյուղերում ինչ–որ մարդիկ գումար են բաժանել, ապա ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ` շեշտելով, որ մեղքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով քննությունը։ Նրանք մեղադրվում են 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...