Չինաստանի ԱԳՆ-ն Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Թայվանում անջատողականության աջակցությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսի հետ հանդիպմանը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Թայվանում անջատողական ուժերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
«Միացյալ Նահանգները պետք է պատշաճ կերպով մոտենա Թայվանի հարցին, դադարի ավերել մեկ Չինաստան սկզբունքը»,- ասել է չինացի նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է արագացված ընթացակարգով Թայվանին փոխանցել 500 մլն դոլարի զենք։
Տեղեկություն կար նաև, որ Կալիֆորնիայի ընկերությունը Պենտագոնից պայմանագիր է ստացել Թայվանի համար չորս անօդաչու թռչող սարքեր արտադրելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Ավելի վաղ Միացյալ նա...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...