Արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. Չավուշօղլու
Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման արևմուտքի դատապարտումը կապված է հենց դրա հետ:
«Միևնույն ժամանակ, նա (Արևմուտքը) խրախուսում է մեր տեխնիկայի օգտագործումը Ուկրաինայում», - ասել է Չավուշօղլուն և նշել, որ Թուրքիան ամեն հարցում նախ և առաջ հաշվի է առնում իր շահերը:
«Մենք չենք լսում Արևմուտքին, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, այս պետության դեմ պատժամիջոցներ կիրառելը մեզ ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը, վնասում է»,- ասել է նա:
Հիշեցնենք` ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...