Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 6–ի ցերեկային ժամերին սպասվում է +25...+27 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 23-ին եւ 24-ին կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 1...
Ապրիլի 24-ը անձրևոտ կլինի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև...
Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանները վատթարացել են. հայտարարություն
Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային...