ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինֆորմացիա ունենք՝ Ադրբեջանում կենդանի էրեխեք կան, ովքեր են՝ չգիտենք. հարազատ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ:
««Կարմիր խաչը» ասում է՝ 303 անհետ կորած կա, թիվը ինքն ա ասում, նշանակում ա՝ տեսել ա էդ էրեխեքին: Ինչնա խնդիրը եթե գիտեն, ինչի չեն աշխատում, ովա ում ձեռքը բռնում: Եթե մենք կարանք մի բանով օգնենք, մի բան եթե մեզնից կախվածա մենք պատրաստ ենք օգնենք: Բայց միշտ լուրեր հրապարակումներ և սառումա: Հենց լուրերը ակտիվանում են, ալիք են բաց թողում հանգստանում ենք և վերջ»: Այս մասին քննարկման ժամանակ նշել է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Էդիկ Արևշատյանը, ապա ավելացրել, որ պատկան մարմինների աշխատանքը իրենց չի գոհացնում, հարկավոր է դիմել միջազգային կառույցներին:
«Ինչքան գերատեսչություն կա, մտել ենք, ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստացի, չունենք արդյունք: Մենք վստահ ենք, որ մեր հարազատները Բաքվում գերության մեջ են, ուղղակի չունենք ինֆորմացիա, դրա համար իրենց կարգավիճակը մնում է անհայտ: Ծնողները ձեռքերը ծալած չեն նստում, մենք մեր կապերով, արտասահմաններով, տարբեր կառույցներով հասկանում ենք, որ մեր երեխաները ողջ են»,- ասել է նա, ապա ավելացրել, որ հստակ ինֆորմացիա ունեն՝ Ադրբեջանում կենդանի էրեխեք կան, ովքեր են՝ չգիտեն:
Մանրամասները` տեսանյութում: