Ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը քննարկվում է․ Փաշինյան
Հայաստանում ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը քննարկվում է։ Այս մասին Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կան մասնագիտացված դատարաններ, այդ հարցը կա օրակարգում, այդ թվում ռազմական տրիբունալ, նկատի ունեք, որ պետք է համաձայնե՞մ, որ ինձ դատեն և գնդակահարեն։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել, որ եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ապա ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ»,- ասել է Փաշինյանը։
«Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ շուտով կներկայանա 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքները հետաքննող հանձնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...
ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաստանի...
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այդ մասին նա նշել է Պրահայի անդրատլա...