Կարծում եմ՝ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում. Փաշինյան
Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իշխանություն-ընդդիմության հարաբերությունների մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.
«Կարծում եմ՝ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում։ Առնվազն իմ մասնակցությամբ, առնվազն երկու շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել մեր խորհրդարանում»:
Նա հավելել է, որ եղել են ինչ-որ միջադեպեր, հիմա միգուցե հույզերը մի փոքր նվազել են, դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար։
«Կարծում եմ՝ դա կառավարության և նաև մեծամասնության պատասխանատվությունն է՝ անել հնարավոր ամեն ինչ ձևավորելու համար պատշաճ հարթակ հատկապես խորհրդարանում՝ այո, երբեմն շատ սուր, թեժ քննարկումների համար, սակայն կառուցողական բովանդակությամբ։
Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջայլոց, սա հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դրանք չպետք է թեժ լինեն, բայց ընդհանուր առմամբ մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև շեշտել է, որ կառավարության ամենամյա հաշվետվությունը ներկայացնելիս 3օր մնացել է այնտեղ, որպեսզի լսի ընդդիմության բոլոր ներկայացուցիչների ելույթներն ու բոլոր հարցերը:
«Ես տեսա, որ կա դաշտ շատ խորը քննարկումներ ունենալու համար, քննարկելու` ներկան, ապագան և անգամ Հայաստանի անցյալը»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...