Մոսկվայում ԱԹՍ-ների հետ կապված ոչ հրապարակային շփումներ չեն եղել․ Սպիտակ տուն
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին տեղյակ չէ մոսկովյան անօդաչու թռչող սարքի միջադեպի հետ կապված ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև որևէ մասնավոր կապի մասին։
«Ես տեղյակ չեմ մեր և Ռուսաստանի իշխանությունների միջև ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հարձակման հետ կապված որևէ մասնավոր զրույցի մասին», - ասել է Քիրբին ճեպազրույցում։
Նա կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի՝ ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել այս միջադեպին։ Քիրբին պարզաբանել է, որ ինքը «չգիտի, թե արդյոք կապեր են անհրաժեշտ այդ դիրքորոշումը մասնավոր կերպով փոխանցելու համար»։ Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ն կփորձի ավելին իմանալ այս միջադեպի մասին։