Չեխիան համակարծիք է Եվրամիության հետ Լաչինի միջանցքի հարցում. Պետեր Ֆիալա
Հայաստանի և Չեխիայի վարչապետների միջև անցկացված բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Չեխիայի կառավարության ղեկավարը` Պետեր Ֆիալան, նշել է, որ Չեխիան անուշադրության չի մատնում բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։
«Տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին` քաղաքական, անվտանգային, աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է»,– ասել է վարչապետ Ֆիալան։
Ըստ նրա` Չեխիան այս հարցում համակարծիք է Եվրամիության հետ։ Հավատացած են` պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ կովկասյան տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք խաղաղության պայմանագրի կնքումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,– շեշտել է Չեխիայի վարչապետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...