ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին
Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից ինքը ներկայացրել է։
«Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ նորություն չեք գտնի, որովհետև այդ փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, դետալների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր արձագանքին ծանոթանալ»,- նշել է Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում։
Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանել է, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։
«Եթե պարզվի, որ փաստաթուղթ կա, որ վերջին մտածումներն են` ստորագրվի, թե ոչ, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է»,-շեշտել է Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։Ինչպես հաղորդում է...