ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն ականապատում են արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, գողություններ են անում․ Թաթոյան
Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Այս մասին նշված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հաղորդագրուէթյան մեջ:
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից՝ դրանով իսկ փորձելով ահաբեկել մարդկանց։
«Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- շեշտել է Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էկոակտիվիստները» գնացին, նրանց փոխարեն հատուկ ջոկատայինները եկան
Ադրբեջանական «էկոակտիվիստները» գնացին, նրանց փոխարեն եկան ոստիակնեն ու հատուկ ջոկատայինները և հաստատվել են Ստեփանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմի տարածքում անօդաչու է խոցվել․ աշխատում է ՀՕՊ համակարգը
Սևաստոպոլում հակաօդային պաշտպանության աշխատանքից հետո ծուխ է երևում ամբողջ քաղաքից։ Այս մասին հայտնում են տելեգրամայան ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր գիշերային Բախմուտից
Մայիսի 5-ի երեկոյան Դոնեցկի մարզի Բախմուտում ռուսական զորքերը կիրառել են ֆոսֆոր եւ հրկիզող զինամթերք։Ինչպես հայտնում է R...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայի «Հըզբոլլահի» զինապահեստը
Ապրիլի 29-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել և ոչնչացրել «Հըզբոլլահի» զինապահեստը Հոմսի...