ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բռնակալ ժանդարմ». բողոքի ցույց՝ Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան մոտ

Վարշավայում ՌԴ դեսպանությանը կից դպրոցը մայիսի 10-ին կվերսկսի աշխատանքը մեկ այլ շենքում: Այս մասին գրում են ռուսական լրատվականները:

 

Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Վարշավայում դպրոցի գրավման: Ակտիվիստները հավաքվել են Լեհաստանի դիվանագիտական առաքելության շենքի մոտ՝ «դադարեք հարվածել երեխաներին», «Լեհաստանը բռնակալ ժանդարմ է», «Վարշավա, ձեռքերդ հեռու ռուսական դպրոցից» և այլ վանկարկումներով:

 

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրավապահների հետ ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչության և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դարպասները, ինչից հետո Լեհաստանի իշխանությունները սկսել են կոտրել դռները։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ խոստացավ կոշտ արձագանքել տեղի ունեցածին՝ համարելով տեղի ունեցածը 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում։

Քաղաքականություն