Երևանը պետք է իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման հարցում․ Զախարովա
Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա մեկնաբանել է անցակետի տեղակայումը։
«Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար», - հայտարարել է Զախարովան։
Նշենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկի Լաչինի միջանցքը և ապահովի այդ երթուղու բնականոն գործունեությունը։ Ոչ ոք, բացի ռուս խաղաղապահներից, չպետք է վերահսկի Լաչինի միջանցքը, ընդգծել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են ադրբեջանական կողմի քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վա...
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...