ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը կանգառում կանգնած մի կնոջ հրում է միկրոավտոբուսի անիվների տակ. Օմսկ

Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը կանգառում կանգնած մի կնոջ հրում է միկրոավտոբուսի անիվների տակ: Ինչպես երևում է տեսանյութում, վարորդը ժամանակին արգելակել է: Հաղորդվում է, որ  կինը ստացել է գլխուղեղի ցնցում:

 

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 35-ամյա տղամարդը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ։ Նշվում է, որ  տղամարդը նախկինում դատապարտված է եղել:

Ըստ ՔԿ-ի` գործ է հարուցվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի հոդվածով։ Տղամարդուն սպառնում է 8-ից 20 տարվա ազատազրկում:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ