ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական НТВ-ի ադրբեջանամետ ռեպորտաժը` ապօրինի անցակետի տեղադրման մասին
Ռուսական НТВ դաշնային հեռուստատեսությունն ադրբեջանամետ դիրքորոշմամբ է ներկայացրել իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ապօրինի անցակետի տեղադրման հետ։
Ըստ տարածված ռեպորտաժի` Ադրբեջանը սահմանել է անցակետը, քանի որ Երևանը չի հետևել «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած խաղաղության պայմանագրին», իսկ Հայաստանի պատճառով այժմ նոր «խաղաղության հրավերներ են ի հայտ գալիս, որոնք նման են հանձնման»։
Հայտնի չէ, թե ռուսական հեռուստատեսությունը արտացոլո՞ւմ է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, թե՞ ներկայացնում է միայն իր տեսլականը։
Մանրամասները` տեսանյութում: