Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդտել գործի քննությանը, նշել է Սարգսյանը։
Ըստ փաստաբանի՝ Միքայել Արզումանյանն արդեն շուրջ 8 ամիս կալանքի տակ է պահվում հենց այդ հեղինակության համար և որևէ այլ հիմնավորում երբևէ չի ներկայացվել։ Ի հակառակ դրա, նշեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, ապա այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։
«Պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, որոնք միանշանակ ի զորու են բացառել հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը, որը դրևսորելու ցանկություն Միքայել Արզումանյանը երբեք չի էլ ունեցել, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։
Ընդգծեմ, որ սույն քրեական գործով դատարանում պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի և ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով ևս առավել քան անհիմն էր»,-հայտարարել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և հայկական ստորաբաժանումները կորուստներ են կրել»։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Ուկրաինայի գարնանային հակահարձակումը հսկայական ռիսկեր ունի․ NYT
Ուկրաինան պատրաստվում է հակահարձակում սկսել ռուսական ուժերի դեմ արդեն հաջորդ ամիս՝ ի դեմս հսկայական ռիսկերի։ Այս մասին գ...