Աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի. Խաչատրյան
ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է բոլոր պետական մարմիններում, որտեղ աշխատանքային պայմանագիր է կնքվում, ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի։ Խաչատրյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Նշենք, որ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօրվա նիստի ժամանակ հայտարարել էր` 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։
«Եթե աշխատողն այդ թեստից հրաժարվելի, ապա դա պետք է աշխատանքից ազատման հիմք լինի` սկսած ԱԺ–ից մինչև բոլոր ՏԻՄ–եր»,–ասաց Խաչատրյանը։ Նրա խոսքով` մենք նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում ՀՀ–ում։
Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել է հատուկ օպերացիա: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել են ՔՊ պատգամավորները:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...
Բացառում եմ մասնակցությունս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնե...
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...