ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Մադրիդի ռեստորաններից մեկում․ կան զոհեր և տուժածներ
Մադրիդի ռեստորաններից մեկում ապրիլի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու մարդ Է զոհվել, 10-ը ՝ տուժել, հայտնում է Mundo թերթը ՝ հղում անելով փրկարարական ծառայություններին:
«Երկու մարդ մահացել է, վեցը ՝ լուրջ վնասվածքներ ստացել, չորսը ՝ թեթև վնասվածքներ են ստացել Մադրիդի Սալամանկա շրջան Մանուել Բեսերա հրապարակում գտնվող ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով», - հայտնել են քաղաքի փրկարարական ծառայությունից։
Ըստ պարբերականի՝ հրդեհը բռնկվել է ռեստորանի մուտքի մոտ և տարածվել արհեստական բուսականությամբ զարդարված առաստաղի և պատերի վրա: Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող էր լինել այն, որ մատուցողը ոգելից խմիչք է լցրել պիցցայի կամ աղանդերի վրա և այրել այն, ինչի հետևանքով կրակը հասել է առաստաղին ամրացված պլաստիկ բույսերին:
«Երկու զոհերից մեկը ռեստորանի 25-ամյա մատուցողն է։ Մյուսը ռեստորանի 40-ամյա հաճախորդ է», - նշում է Mundo-ն ։
Տուժածները հոսպիտալացվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիսնեյլենդում հրդեհ է բռնկվել
Կալիֆորնիայի Դիսնեյլենդում ատրակցիոններից մեկը հրդեհվել է։ Այս մասին հայտնում է Nextalive տելեգրամյան ալիքը։ Վիշապի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում փողոցները կրկին հեղեղվել են
Թուրքիայում նոր տարերային աղետ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։ Հորդառատ անձրեւի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ պլաստմասսա և կաուչուկի վերամշակման գործարանում․ ՌԴ
Մոսկվայի Լյուբերցի մարզում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել է պլաստմասսա և կաուչուկի վերամշակման գործարան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու
Ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 հա...