ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու
Ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ մինչև վրաերթը նշված Lexus-ը Ամիրյան փողոցում բախվել է ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենային, և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո Lexus-ը փորձել է ճողոպրել դեպքի վայրից. փախուստը կանխվել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թուրքիայում տեղ ունեցած ուժգին փոթորիկից․ տուժածների թիվը ավելացել է
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ)...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. GG ընկերության բեռնատարը վնասել է Երևանի շենքերից մեկի կամարը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է GG ընկերության բեռնատար մեքենան վնասում Երևանի շենքերից մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում փողոցները կրկին հեղեղվել են
Թուրքիայում նոր տարերային աղետ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվականները։ Հորդառատ անձրեւի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ պլաստմասսա և կաուչուկի վերամշակման գործարանում․ ՌԴ
Մոսկվայի Լյուբերցի մարզում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել է պլաստմասսա և կաուչուկի վերամշակման գործարան...