ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
65 կգ քաշային կարգում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակչում մեր ըմբիշը 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Միկյայ Սալիմ Նայիմին։
Առաջնությունը կայանում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:
Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդն այրեց Ադրբեջանի դրոշը և դուրս հանեց դահլիճից․ Ծանրամարտի ԵԱ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճը սկսել է սուլել, երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը․ Ծանրամարտի ԵԱ
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ով է Ադրբեջանի դրոշը այրած երիտասարդը
Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է, գրում են հայկական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են պարգևատրում եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանին
Ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և պարգևատրվեց...