Իրենց դրոշն այրելու փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել
Ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ազգային ատելության և թշնամանքի հրահրմանն ուղղված ցուցադրական գործողություններով այրվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները:
Նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ էթնիկ հողի վրա ատելության և թշնամանքի մարմնացում հանդիսացող այս փաստի կապակցությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 12.2, 283.2.1 (ազգային ատելության և թշնամանքի հարուցումը բռնության գործադրմամբ), 12.2, 283.2.2 (անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով բռնության գործադրմամբ ատելության և թշնամանքի հարուցումը), 12.2, 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի անարգանք) հոդվածներով:
Արամ Նիկոլյանին և ազգային ատելություն և թշնամանք հրահրելուն ուղղված տվյալ հանցագործություն կատարած այլ անձանց ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու նպատակով կապահովվի նրանց պատժի նպատակով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին դիմումների ուղարկումն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:
Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը կտրուկ դատապարտել Հայաստանին, այդ թվում՝ կոչ է անում ապահովել Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից վերցրեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։ Այս միջադեպից հետո ադրբեջանական կողմից հայտարարել էին, որ մարզիկները հետ կդառնան Ադրբեջան:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են գտնվում». Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են։ Այս մասին Auroranews-...
Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ. ըմբշամարտի ԵԱ
Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի...
«Ամեն մի «հերոսական» քայլ կարող է նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին». Հարությունյան
Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Նախադեպը չունեցող իրադարձություն». ծանրամարտի պատանեկան հավաքականը` աշխարհի առաջնության առաջին հորիզոնականում
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զ...