ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Նախադեպը չունեցող իրադարձություն». ծանրամարտի պատանեկան հավաքականը` աշխարհի առաջնության առաջին հորիզոնականում
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:
Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Նշենք՝ Սերյոժա Բարսեղյանն առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով՝ 5 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին: Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում գրանցել է երրորդ արդյունքը` 175 կգ։
+102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ արդյունքով (139+174) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է նաև փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ:
89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:
96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով:
Աղջիկների պայքարում 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը:
Էմմա Պողոսյանը 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 221 կգ արդյունքով (98+123): Նա փոքր բրոնզե մեդալներին է արժանացել նաև հրում և պոկում վարժություններում:
Նշենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:
Հարություն Եղոյանի խոսքով՝ ծանրորդների ցույց տված արդյունքները պատմական են և աննախադեպ.
«Հայկական ծանրամարտի պատմության մեջ սա, իսկապես, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ներկայացված էինք գրեթե բոլոր քաշային կարգերում: Հատկանշական է, որ այսպիսի կազմով առաջին անգամ էինք նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սա մարզիչների ու մարզիկների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»:
[d58f1dc2d2f62232a3ad24c4fa63d338.jpeg]
[347ae52073e46d0cf97f886162306ea6.jpg]
[a46179893adf24b6f6c80bba1bf462d0.jpg]
[a59e8dae289e8e4754a4e7dc9cd22f75.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են գտնվում». Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկներն արդեն Հայաստանից դուրս են։ Այս մասին Auroranews-...
«Կրասնոդարի» ֆուտբոլիստներին Rolex ժամացույց տալի՞ս են, թե՞ ոչ. Սպերցյանը պատասխանում է
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկու մասին.&nbs...
Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ. ըմբշամարտի ԵԱ
Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի...
Հավաքականի 1 մարզիկ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը․ ՀՖՖ
Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Մարզման ժամա...