Հայտնի են ամառային զորակոչի օրերը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Նմանատիպ հոդվածներ
Անձրևանոցը չմոռանաք․ առաջիկա օրերի եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղո...
Հրազդանում և Թալինում ձյուն է տեղում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ձյուն է տեղում է: Հիշեցնենք, ո...
Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 17-18-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...