Հայաստանյան ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների փաթեթում
ԱՄՆ վերջին պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանից մեկ ընկերության: Ինչպես հաղորդվում է ԱՄՆ դաշնային ռեգիստրի կայքում, երկրի առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանից Tako LLC ընկերությանը:
Որպես սահմանափակումներիպատճառ նշվում է«արտահանման վերահսկողությունը շրջանցելը և ամերիկյան ծագում ունեցող ապրանքների ձեռքբերումը կամ ձեռքբերման փորձը՝ հաջակցություն ռուսական ռազմական և/կամ պաշտպանական-արդյունաբերական բազայի»։
Ընդհանուր առմամբ սանկցիոն ցուցակում ընդգրկված են կազմակերպություններ Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Ուզբեկստանից, Մալթայից, Սինգապուրից, Իսպանիայից, Սիրիայից և Թուրքիայից:
Ավելի վաղ՝ 2022 թվականի սեպտեմբերին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն պատժամիջոցներ էր սահմանել Հայաստանի TACO LLC (ՏԱԿՈ ՍՊԸ) ընկերության նկատմամբ։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվել է, որ ընկերությունը կապված է ռուսական «РАДИОАВТОМАТИКА» ՍՊԸ-ի հետ։ Նաև 2022 թվականի նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությանը։