Ռուսական տնտեսությունը ակտիվորեն զարգանում է․ Պուտին

Ռուսաստանի տնտեսության դրական միտումներն ուժեղանում են, ապրիլի սկզբից մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 25%-ով, տնտեսական հարցերին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Պետության ղեկավարի խոսքով՝ «ռուսական տնտեսությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ աճի նոր մոդելի շրջանակներում»։ 

 

«Ապրիլ ամսվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտմամբ զգալիորեն կավելանա»,- վստահ է նա։ Տնտեսական աճի ֆոնին կառավարությունը վերանայել է սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումը դեպի բարելավում, հավելել է Պուտինը։ 

Նա նշել է, որ Հանրապետությունում երկաթուղու բեռնման աճ է գրանցվել. եթե մարտին այս ցուցանիշը կազմում էր մոտ 2%, ապա ապրիլի սկզբին այն բարձրացավ մինչև 3,6%։ 

 

«Հիմքեր կան ենթադրելու, որ տնտեսական ակտիվությունը կշարունակի աճել»,- ասել է նախագահը։ 

Մարտին գործարար ակտիվության ինդեքսը հասել է 56,8 կետի։ Պուտինն ընդգծել է, որ սա «պատմության մեջ երրորդ արժեքն է և ուղղակիորեն խոսում է ներքին բիզնեսի աճող լավատեսության և դրական միտումի մասին»։ 

Քաղաքականություն