Գաղտնի փաստաթղթերի արտահոսքը հանգեցրել է դաշնակիցների հետ ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի լայնածավալ արտահոսքից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են հանգստացնել անակնկալի եկած դաշնակիցներին՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք և Կիև, գրում է Politico-ն։
Լոնդոնի, Բրյուսելի, Բեռլինի, Դուբայի և Կիևի պաշտոնյաները սկսել են հարցեր ուղղել Վաշինգտոնին այն մասին, թե ինչպես է գաղտնի տեղեկատվությունը հայտնվել ինտերնետում, ով է պատասխանատու արտահոսքի համար և ինչ է անում ԱՄՆ-ն՝ ապահովելու, որ տեղեկատվությունը հեռացվի սոցցանցերից:
Արտահոսքը հանգեցրել է դաշնակիցների հետ ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի, և դեռ պարզ չէ, թե ինչպես Վաշինգտոնը կշտկի իրավիճակը, որը շատերն արդեն անվանում են ամերիկյան հետախուզության ամենամեծ ձախողումներից մեկը՝ WikiLeaks կայքում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից ի վեր:
Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցներն անցյալ շաբաթ սոցցանցերում հարյուրից ավելի գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Դրանցից մի քանիսը վերաբերում են ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը և Կիևի հակահարձակման նախապատրաստմանը: Մյուսները տեղեկություններ են պարունակում Մերձավոր Արևելքի և Չինաստանի, ինչպես նաև գործընկերների հսկողության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույ...