18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համացանցը քննարկում է Կիևյան կամրջի վրայով քայլող մերկ աղջկա մասնակցությամբ կադրերը

Համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մի աղջիկ մերկ վիճակում քայլում Կիևյան կամրջի վրայով։ Auroranews-ը ճշտելու նպատակով՝ երեկ երեկոյան որևէ միջադեպ տեղի է ունեցել այդ հատվածում, թե՞ ոչ, կապ հաստատեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ։ Վերջինս մեզ հորդորեց տեղեկությունը ճշտել Գլխավոր դատախազությունից, քանի որ համացանցում տեղ գտած հրապարակումներն այդ կառույցն է ուսումնասիրում։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեն։ 

 

Նշենք, որ տեսանյութի տարածումն իրարամերժ կարծիքներ է առաջացրել։ Ոմանք նշում են, որ նկարելը և տարածելը սխալ է և հենց տեսանկարահանողը պետք է օգներ աղջկան, իսկ մյուսներն էլ ընդգծում, որ սա հասարակական կարգի խախտում է և նմանատիպ տեսանյութերը պետք է տարածվեն, որ դեպքերը քիչ լինեն։ 

Քաղաքականություն

Պատահարներ