ԶՊՄԿ պարզաբանում է ներկայացրել Լիճքի հանքավայրի վերաբերյալ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանումներ է ներկայացնել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։
Կոմբինատից նշել են, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ.-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։
«Այսինքն՝ Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքներ։
2021 թվականին դադարեցվել է Թաթսթոուն ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։
Հարկ ենք համարում նաև նշել, որ Թաթսթոուն ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ Թաթսթոուն ընկերությունը փաստացի չի գործում և ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին անցնում է սնանկացման գործընթացով»,-ասված է հաղորդագրությունում:
Անդրադառնալով բնապահպանության մասին՝ ԶՊՄԿ-ից ընդգծել են, որ հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ «Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադրիչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան»,-նշել են կոմբինատից:
ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանին՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարե...
Դավիթ Ամարյանը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Մետրոպոլիսը
Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մե...
Իլոն Մասկը ներկայացրել է ծրագիր՝ նավթն ու գազն աշխարհի երեսից աստիճանաբար դուրս բերելու համար
Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է մեծ զեկույց այն մասին, թե ինչպես կարելի է վերափոխել աշխարհը՝ հրաժարվելով հան...
Թուրքիան ծրագրում է Ադրբեջանի հետ գազ մատակարարել Եվրոպա
Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ համատեղ գազ մատակարարել եվրոպական երկրներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտար...