Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում. Խանդանյան
Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա ընդգծել է, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նման առաքելությունը լիներ, լրամշակման փուլում է։
«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշել է նա։
Սարգիս Խանդանյանը մանրամասնեց, որ ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին հնարավոր կլինի խոսել այն փուլում, երբ Հայաստանը կգտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներին ու ցանկություններին։
Պատգամավորի խոսքով՝ առանց իրավիճակը մանրամասն գնահատելու դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ՀԱՊԿ-ն պետք է իրականացնի։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույ...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց...