ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Տեղ համայնքից․ ինչ է կատարվում և որտեղ է թշնամին

 

«Մեր ցանած ցորենն առանց խնայելու հողին է հավասարեցրել», ես իմ հարևանի հետ ցորեն էի ցանել՝ մեր երեխեքի համար»,- ցույց տալով հակառակորդի վերահսկողության տակ անցած իր հողատարածքը, ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Մասիս Զեյնալյանը:

 

Մեկնաբանելով ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրոււթյունը, թե հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ, Մ. Զեյնալյանն ասաց. «Եթե վախենում ենք էսկալացիայից՝ բերեք Հայաստանն էլ տանք...Էս հարցն ունի երկու լուծում՝ կա´մ քարտեզներով պիտի ճշտվեն սահմանները, կա´մ պատերազմ, ուրիշ լուծում չկա, չսպասեք, որ ադրբեջանցին պիտի ինքնակամ հետ գնա»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ NewDay. am-ի տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ